Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է եղել, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա վստահեցրեց, որ հայկական բանակը Ադրբեջանի զինված ուժերի կիրառած հրետանային միջոցներից կորուստներ չի կրել։
Պաշտպանության նախարարության խոսնակը չհստակեցրեց՝ սպասե՞լ նոր սրացումների, թե՞՝ ոչ, ասաց, որ պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման։ Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։